fbpx
Իրավական
01:00 12/02/2020

ՄԻՊ աջակցությամբ քաղաքացու ուսումնառության 5 տարիները հաշվառվել են աշխատանքային ստաժում

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը միջնակարգ մասնագիտական կրթություն ապահովող ուսումնական հաստատությունում՝ տեխնիկումում, սովորած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվարկելուն աջակցելու հարցում։

ՄԻՊ-ից հայտնում են, որ դիմումատուն հայտնել է, որ կենսաթոշակային մարմինը տեխնիկումում սովորած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում չի հաշվարկել՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք ցերեկային ուսուցմամբ սովորած լինելու վերաբերյալ:

Տեխնիկումի (ներկայումս՝ քոլեջ) տնօրենի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում ցերեկային ուսուցմամբ սովորած լինելու վերաբերյալ տեղեկանքը տրամադրվել է քաղաքացուն, ով տեղեկանքը ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Արդյունքում քաղաքացու ուսումնական 5 տարիները հաշվառվել են աշխատանքային ստաժում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ