fbpx
Քաղաքականություն

«Կողմ եմ «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքին. Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կողմ է քննադատություններին, մինչդեռ խոստանում է, որ կոռեկտության սահմանները հատողներին կրկնակի ուժեղ պատասխան կտրվի։

Կաշխատենք կտեսնենք ինչպիսի ընդդիմություն կլինի ԲՀԿ-ն և ընդհնարապես ինչպիսին կլինի այս խորհրդարանը. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Որևէ մեկին խորհուրդ չեմ տալիս կանխակալ գնահատականներ հնչեցնել, հատկապես ԲՀԿ հասցեին։ Մենք քանիցս ասել ենք՝ կողմ ենք կոռեկտ փոխհարաբերությունների բոլորի հետ, ով խախտեց կոռեկտության սահմանը, բնականաբար, պատասխանը մի քանի անգամ ավելին ստանալու է։ Ես կողմ եմ «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքին», – ասաց նա՝անդրադառնալով ԼՀԿ կողմից ԲՀԿ հասցեին հնչեցվող քննադատություններին։

Զոհրաբյանը նորմալ է համարում, որ իշխող քաղաքական ուժը միտված է քվեարկել երկրորդ ուժի թեկնածուի օգտին։ Նա նշեց, որ փորձելու են քաղաքական նոր մշակույթ բերել ԱԺ: «ԱԺ ռինգի, բոքսի քաղաքանությունը, ով ավելի շատ կբղավի, ավելի ընդդիմադիր է, կարծում եմ` փակված է։ Նոր փուլ ենք ուզում անցնել»,- եզրափակեց նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ