fbpx
Աշխարհ

Ռուսաստանին դիմադրելու եվրոպական քաղաքականությունը պարտվել է․ Մակրոն

Վերջին տարիներին Ռուսաստանին դիմադրության եվրոպական քաղաքականությունը պարտվել է, և ոչ մեկը Մոսկվայի հետ ուղիղ առճակատում չի ցանկանում, այսպիսով՝ հակասությունների կարգավորման միակ տարբերակը երկխոսությունն է։ Այս մասին Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է Reuters-ը:

«Ես լսում եմ մեր բոլոր գործընկերների դիմադրության մասին: Ես չեմ զարմանում, բայց գիտեմ, որ դիմադրությունն ու թուլությունը քաղաքականություն չեն, դա ամբողջությամբ ոչ արդյունավետ համակարգ է»,- նշել է Մակրոնը:

Նա ընդգծել է, որ կա երկրորդ ելք, որը պահանջկոտությունն է և ռազմավարական երկխոսության վերսկսումը։

«Մենք այսօր ավելի ու ավելի քիչ ենք խոսում, հակամարտությունները բազմապատկվում են, և մենք ի վիճակի չենք դրանք լուծել»,-շեշտել է Ֆրանսիայի նախագահը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ