fbpx
Սպորտ

Բարսելոնայի Twitter-ի պաշտոնական էջը կոտրել են և Նեյմարի մասին գրառում արել

Հաքերների OurMine խումբը կոտրել է կատալոնական «Բարսելոնայի» Twitter-ի պաշտոնական էջերը՝ իսպաներեն, կատալոներեն, արաբերեն, անգլերեն, նաև ֆուտբոլի, ֆուտզալի, բասկետբոլի, հանդբոլի և կանանց հոկեյի։

Այնուհետև այդ էջերում թողել է հաղորդագրություն․

«Բարև ձեզ, մենք OurMine-ն ենք։ Ձեր անվտանգության մակարդակը լավն է, բայց լավագույնը չէ։ Անվտանգության բարձրացման համար դիմեք [email protected]ին, անվտանգության ծառայության համար՝ ourmine.org-ին»։

Այնուհետև հաքերները հայտնել են, որ կարդացել են «Բարսելոնայի» ղեկավարության նամակագրությունը և նշել առաջիկայում ֆրանսիական ՊՍԺ-ից բրազիլացի հարձակվող Նեյմարի հնարավոր վերադարձի մասին։

Մի քանի ժամ անց «Բարսելոնան» կարողացել է վերականգնել վերահսկողությունը սեփական էջերի նկատմամբ։ Ակումբը պաշտոնական հայտարարությունով հաստատել է, որ Twitter-ում ակումբի էջերը ենթարկվել են հարձակման և խոստացել ապագայում բացառել նման միջադեպերը։

Հաքերների OurMine խումբը Twitter-ում փետրվարի 15-ին կոտրել է նաև Միջազգային օլիմպիական կոմիտեի Olympics և IOC Media էջերը, Օլիմպիական խաղերի էջը, ամերիկյան Ազգային ֆուտբոլային լիգայի 15 ակումբների էջերը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ