Իսրայելի՝ Գազայի հատվածի բնակիչների դեմ կիրառվող սահմանափակումները չեղարկվել են։ Այս մասին հայտարարություն է տարածել Իսրայելի պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ քաղաքացիական իրավունքների սահմանափակումները չեղարկելու մասին որոշումը կայացվել է վերջին օրերին Գազայի հատվածում տիրող հարաբերական անդորրի ֆոնին:
Իսրայելը Գազայի հատվածի բնակիչներին Իսրայել մուտք գործելու համար 2000 թույլտվություն կտրամադրի, ինչպես նաև կընդլայնի ձկնորսական գոտին, որտեղ պաղեստինցիներին թույլ է տրվում նավարկել և ձուկ որսալ:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին իսրայելական ՌՕՈՒ-ն հարվածներ էր հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դիրքերին՝ ի պատասխան այդ կողմից իրականացված հրթիռակոծության: