Ես ցանկանում էի, որ «Սիթիին» բաժին հասներ «Լիոնը» կամ նմանատիպ մի ակումբ: Այս մասին ասել է անգլիական ակումբի նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն՝ խոսելով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպման մասին։
«Մենք խաղալու ենք «Ռեալ»-ի դեմ, և հասկանալի է, որ մեզ դժվար հանդիպումներ են սպասվում:
Տեսնենք, թե ինչ կլինի: «Ռեալը» կարող է պայքարից դուս թողնել «Սիթի»-ին,-ասել է Տուրեն: Այս մասին հաղորդու է Daily Mail-ը:
Նշենք, որ «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 26-ին, պատասխան խաղը՝ մարտի 17-ին:
Հավելենք, որ Յայա Տուրեն շուտով կարող է համալրել բրազիլական «Բոտաֆոգո»-ի շարքերը: