Լրիվ նորմալ է, որ Ռոնալդուն շարունակում է գոլեր խփել: Այս մասին ասել է կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին՝ անդրադառնալով Կրիշտիանու Ռոնալդուի արդյունավետությանը:
«Կրիշտիանուին մրցակցի դարպասը գրավելու համար շատ պահեր պետք չեն: Նա թոփ հարձակվող է, որն առանց գոլերի չի կարող ապրել:
Վստահ եմ, որ դա նրա ամենասիրելի գործն է»,-ասել է արգենտինացի ֆուտբոլիստը: Այս մասին հաղդորւմ է Sport.es-ը:
Հիշեցնենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստն այս մցաշրջանում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 20 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: