fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն Իդլիբում աջակցում է Թուրքիային․ РИА Новости

ԱՄՆ-ն անհանգստացած է սիրիական Իդլիբում թուրք զինծառայողներին ուղղված հարվածներից և աջակցություն է հայտնում ՆԱՏՕ-ի իր դաշնակցին՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել հարձակումները: Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը, որի անունը չի նշվում:

Պետդեպարտամենտում ընդգծել են, որ ԱՄՆ-ն «աջակցում է ՆԱՏՕ-ի իր դաշնակցին», և կոչ է արել անհապաղ դադարեցնել «Ասադի ռեժիմի, Ռուսաստանի և Իրանի կողմից աջակցություն ստացող ուժերի հարձակումները»:

«Մենք քննարկում ենք այս ճգնաժամում Թուրքիային աջակցելու լավագույն տարբերակները»,-ավելացրել են ԱՄՆ պետդեպարտամենտում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը կոչ է արել հակամարտության կողմերին զսպվածություն ցուցաբերել:

«Նա կոչ է անում թոթափել իրավիճակն այս վտանգավոր իրավիճակում, որպեսզի հնարավոր լինի խուսափել այս հումանիտար ճգնաժամի վատթարացումից»,-ասել է դաշինքի ղեկավարի ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ