Սպորտ

Մենք շատ ուրախ ենք Ֆրեդի համար․ Սուլշեր

Ես վստահ չէի, որ կապրեմ մինչև նրա հաջորդ գոլը տեսնելը: Այս մասին ասել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը՝ մեկնաբանելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Ֆրեդի դուբլը Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի «Բրյուգեի» դեմ երկրորդ խաղում (5:0):

«Ես շատ ուրախ եմ բոլորի համար: Այսօր խաղադաշտ մտան խաղացողներից շատերը:

Ինչ վերաբերում է Ֆրեդին։ Նա այդքան փորձեր ունեցավ․ մեկը՝ աջ, մյուսը՝ ձախ:

Իհարկե, մենք անընդհատ կատակում էինք այդ մասին: Բայց հիմա նա գոլ խփեց, և մենք շատ ուրախ ենք նրա համար»,-ասել է Սուլշերը։ Այս մասին հաղորդում է manchestereveningnews-ը:

Վերջին անգամ Ֆրեդը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում գոլ էր խփել 2018-ի սեպտեմբերին «Վուլվերհեմփթոն»-ի դեմ Պրեմիեր լիգայի խաղում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ