fbpx
Սպորտ

Մբապեն կարող է մասնակցել Տոկիո 2020-ին։

Ֆրանսիայի օլիմպիական հավաքականի նախնական հայտացուցակում ընդգրկվել է նաև «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն։ Ֆուտբոլիստը կարող է մասնակցել Տոկիո 2020-ին։ Այս մասին հաղորդում է L’Équipe-ը:

Ցանկում տեղ է գտել 80 մարզիկ: Աղբյուրի փոխանցմամբ՝ այն հետագայում պետք կրճատվի և հասցվի 50-ի: Դրանից հետո վերջնական հայտացուցակում կլինի 18 ֆուտբոլիստ, որոնց տարիքը չի գերազանցում 23-ը ու ևս 4-ը՝ այդ սահմանից դուրս:

Աղբյուրը նշում է, որ «ՊՍԺ»-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին կարող է թույլ չտալ Մբապեին մեկնել Տոկիո, քանի որ Օլիմպիական խաղերի ֆուտբոլի առաջնությունը ընդգրկված չէ միջացգային հանդիպումների խաղացանկում և ակումբները կարող են չտրամադրել իրենց ֆուտբոլիստներին:

Հիշեցնենք, որ Մբապեն նախկինում նշել էր, որ շատ մեծ ցանկություն ունի մասնակցելու Օլիմպիական խաղերին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ