ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Վրաստանում է։ Այս պահին տեղի է ունենում նրա և Վրաստանի հայ համայնքի հանդիպումը։
Նշենք, որ այսօր վարչապետը հանդիպում է ունեցել նաև հարևան երկրի իր գործընկերոջ՝ Գեորգի Գախարիայի, ինչպես նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։