Հայտնի է Իտալիայի Ա սերիայի 26-րդ տուրի հետաձգված խաղերի անցկացման ժամանակացույը:
Կորոնավիրուսի պատճառով հետաձգված «Յուվենտուս» – «Ինտեր» խաղը տեղի կունենա մարտի 8-ին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խաղը նշանակվել էր մայիսի 13-ին:
Ստորև ներկայացնում ենք մյուս խաղերի ժամանակացույցը.
Մարտի 7՝ «Սամպդորիա»-«Վերոնա»
Մարտի 8՝ «Միլան»-«Ջենոա», «Պարմա»-«Սպալ», «Սասուոլո»-«Բրեշիա», «Ուդինեզե»-«Ֆիորենտինա»
Հիշեցնենք, որ Ա սերիայի բոլոր խաղերը մինչև ապրիլի 3-ը կանցնեն առանց հանդիսականների: