Քանի որ ապատեղեկատվություն էր տարածվել, որ ՈւԵՖԱ-ն պատրաստվում է դադարեցված առաջնությունը կայացած ճանաչել և հաղթողներ որոշել, ՈւԵՖԱ-յի ներկայացուցիչը հերքել է այդ լուրը և հայտնել, որ նրանք նման իրավունք չունեն:
«ՈւԵՖԱ-ն որևէ իրավունք չունի դադարեցնել ազգային առաջնությունները կամ որոշել այդ առաջնությունների չեմպիոններին:
Առաջնությունները դադարեցնելու և չեմպիոններին որոշելու կարգը կարող են սահմանել միայն տվյալ երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարները»,- ասել է ՈւԵՖԱ-ի պաշտոնյան:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման պատճառով եվրոպական բոլոր երկրներում դադարեցված են ֆուտբոլային առաջնությունները: