fbpx
Սպորտ

Ռոնալդուն իր առաջին տիտղոսը նվաճեց «Յուվեի» կազմում

Պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն 2018-ի առմանը «Ռեալից» «Յուվենտուս» տեղափոխվելուց հետո իր առաջին տիտղոսը նվաճեց: Երեկ՝ հունվարի 16-ին, ֆուտբոլիստը «ծեր սնյորայի» կազմում դարձավ Իտալիայի սուպերգավաթակիր: Նրա թիմն պայքարում առավելության հասավ «Միլանի» նկատմամբ:

Սաուդյան Արաբիայում կայացած որոշիչ խաղում հենց Ռոնալդուի գոլի շնորհիվ թուրինցիները տիրացան տիտղոսին: «Յուվեն» առավելություն ուներ ու մրցակցի դարպասը գրավելու մի շարք պահեր ստեղծեց: Արդյունքի հասավ 2-րդ խաղակեսում՝ 61-րդ րոպեին: Ռոնալդուն գլխով հարվածով աչքի ընկավ Միրալեմ Պյանիչի փոխանցումից հետո:

Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 1:0: «Յուվենտուսի» պատմության մեջ սա 8-րդ հաղթանակն էր Իտալիայի Սուպերգավաթում: «Միլանն» այդ տիտղոսը նվաճել է 7 անգամ:


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ