fbpx
Սպորտ

Երբ եկա սենյակ, այնտեղ վշտացած նստած էր Մեսսին․ Մատիպ

«Լիվերպուլի» պաշտպան Ժոել Մատիպը հիշել է ՉԼ-ի կիսաեզրափակչում «Բարսայի» հետ հանդիպմանը տարած հաղթանակի (4-0) մասին։

«Խաղից հետո մենք երկրպագուների հետ երգում էինք You’ll Never Walk Alone երգը: Դա կարիերայիս ամենահիանալի պահերից մեկն էր, գուցե այնքան հիանալի, որքան «Շալկեի» կազմում նորամուտս Մյունխենում:

Ես ոչնչի մասին չէի մտածում. ամեն ինչ հիանալի էր: Երբ ես եկա սենյակ, որտեղ պետք է դոպինգ-թեստ հանձնեի, այնտեղ շատ վշտացած մի տղա էր նստած՝ Լիոնել Մեսսին:

Մենք իրար դաշտից գիտեինք: Բոլորը տոնում էին, իսկ ես մի փոքր սենյակում նստած էի Մեսսիի հետ»,- նշել է Մատիպը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ