fbpx
Կրթություն

ՃԿՊԱ-ն հեռավար ուսուցման հարթակ է ստեղծել (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան օնլայն հարթակ է ստեղծել, որի միջոցով կկազմակերպվեն հեռավար ուսուցման դասընթացները: Եռալեզու կայքը բազմաֆունկցիոնալ է, այն հնարավորություն է տալիս նաև ստուգել դասապրոցեսի արդյունավետությունը՝ հարցերի միջոցով: Կայքը հնարավորություն է տալիս տեսնել, թե ուսանողն ինչ ակտիվությամբ է մուտք գործել հարթակ և ինչ գործողություններ է իրականացրել: Դասացուցակում նշված են բոլոր կուրսերի պարապմունքների օրերը:

Կայքը ներկայացվել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խմբի նիստի ժամանակ: Արտակարգ իրավիճակների նախարարությունն այս հարթակի ստեղծման ուղղությամբ աշխատանքները սկսել էր դեռևս նախորդ տարվանից՝ նպատակ ունենալով նորագույն տեխնոլոգիաների կիրառման միջոցով զարգացնել ուսուցման գործընթացը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ