fbpx
Աշխարհ

Լուսնի վրա ծիլ տված բամբակի սերմերը ոչնչացել են

Բամբակի սերմը, որը  պատմության մեջ առաջին անգամ ծիլ էր տվել Լուսնի հակառակ կողմում գտնվող չինական «Չանյե-4» զոնդում, ոչնչացել է։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Գիտնականների խոսքով՝ իրենք մինի-բիոսֆերայի հետ կապված տևական փորձի հույս չեն ունեցել, սակայն բույսի ոչնչացման գործոն է հանդիսացել լուսնային գիշերվա վրա հասնելը։ Այդ ժամանակ Երկրի արբանյակի մակերևույթի վրա ջերմաստիճանը հասնում է -170 աստիճան Ցելսիուսի։

Մինի-բիոսֆերա ձևավորելու փորձն անցկացվել է տակառում, որտեղ եղել են նաև այլ սերմեր, հող, ջուր, օդ, տեսախցիկներ, ինչպես նաև ներսում ջերմաստիճանի կարգավորման համակարգ։ Հատուկ խողովակը Լուսնի մակերևույթից բնական լույս է ուղղել ներս՝ բույսին աճելու հնարավորություն տալու համար։


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ