Արցախի պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը մարտի 31-ին լրագրողների հետ զրույցում խոսել է ՊԲ-ում սահմանային իրավիճակի մասին։
«Պաշտպանության բանակի հատվածում սահմանային իրավիճակը վերահսկելի է։
Այսօր ամեն ինչ արվում է զգոնությունն էլ ավելի բարձրացնելու համար, որպեսզի սադրանքներից զերծ մնանք», – ասաց Հարությունյանը։