Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնել է, որ կառավարության կողմից որոշում է կայացվել մարզական միջոցառումները հետաձգելու մասին: Ըստ որոշման մինչև ապրիլի 28-ը միջոցառումներ չեն կայանա:
Եթե անգամ մայիսին սկսեն մրցաշարերը միևնույն է տրիբունաները լինելու են դատարկ, որովհետև մինչև հունիսի 1-ը արգելվել է հանդիսականների մուտքը տրիբունա:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով Եվրոպայի բոլոր երկրներում մրցումները դադարեցվել են։