«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն իր կարծիքն է հայտնել նախկին թիմակցի` Ջեյդոն Սանչոյի մասին:
Կիսապաշտպանը հայտնել է, որ Սանչոն «խենթ է»:
«Տարօրինակ է, մենք միասին մարզվում էինք, և հետո նա հեռացավ, ես չեմ կարող հավատալ դրան: Երբեմն դա տեղի է ունենում անսպասելի, բայց նրա համար դա լավ քայլ էր»,- ասել է Բրույնեն:
Կևինը նաև հավելել է, որ եթե հիմա ուզեն Սանչոյին ձեռք բերել, պետք է վճարեն և ինքը անգամ չի ցանկանում իմանալ, թե որքան:
Հայտնենք, որ Ջեյդոն Սանչոն այժմ հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայի» կազմում և ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 130 միլիոն եվրո:
Այս մասին հայտնում է Goal-ը: