fbpx
Աշխարհ

Կոլումբիայում պայթյուն է որոտացել

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում՝ ոստիկանական ակադեմիայի մոտ պայթյուն է որոտացել․ զոհվել է 11 մարդ, ևս 87-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է El Heraldo թերթը։

Մասնագետներին հաջողվել է պարզել միայն 6 զոհերի ինքնությունը։ Նրանցից 2-ն էկվադորցիներ են։

Հաղորդվում է, որ պայթած Nissan Patrol բեռնատարում հայտնաբերվել է պենտոլիտ տեսակի 80 կգ պայթուցիկ նյութ։

Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։

Տեղեկացնում է shantnews.am-ը։


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ