fbpx
Խորհրդարան

Ազգային ժողովը փակ քվեարկությամբ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների է ընտրում

7-րդ գումարման Ազգային ժողովը փակ քվեարկությամբ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների է ընտրում: Մինչ այդ, ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությունը կանցկացվի նիստերի դահլիճին կից նախասրահում՝ ժամը 11:30-ից 13:30-ը:

Նա նշեց, որ պատգամավորներին կտրամադրվի 11 քվեաթերթիկ, ամեն հանձնաժողովի ընտրության համար՝ առանձին: «Գնալով քվեախուց՝ պատգամավորը պետք է 11 քվեարկություն միանգամից կատարի և վերադառնա քվեատուփի մոտ»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովն արդեն իսկ հաստատել է ԱԺ մշտական հանձնաժողովների քանակը: Ազգային ժողովի 11 մշտական հանձնաժողովներից 8-ը նախագահելու է «Իմ քայլը» խմբակցությունը, 2-ը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը և 1 հանձնաժողով էլ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ