Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր հասցեին գովասանքի խոսքեր է ստացել Վիտոր Բայայի կողմից, ով Պորտուգալիայի հավաքականի նախկին դարպասապահն է։
Բայան ֆոտբոլիստի մասին ասել է․
«Ռոնալդուն իրական ֆենոմեն է: Նա արդեն երիտասարդ չէ, բայց պահպանում է իր հրաշալի մարզավիճակը:
Պորտուգալիայի հավաքականի բախտը բերել է, որ Կրիշտիանուն ծնվել է Մադեյրաում: Այնտեղ ծնվածները լավ ֆիզիկական պատրաստվածություն ունեն:
Կտեսնեք, նա դեռ երկար կլինի իր բարձրության վրա»:
Կրիշտիանու Ռոնալդուն Ա Սերիայի այս առաջնությունում դարձել է 21 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:
Աղբյուրը՝ Bola․