ԱՄՆ Մարմնամարզության ֆեդերացիան հայտարարություն է ներկայացրել իր սննկացման մասին 1in.am-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է lenta.ru-ն։
Ֆեդերացիան լուրջ ֆինանսական դժվարությունների է բախվել՝ ազգային հավաքականի նախկին բժիշկ Լարի Նասարի հետ կապված սեռական սկանդալի պատճառով: Նշվում է, որ ապահովագրությունը կծածկի կազմակերպությանը ներկայացված հայցերի համար վճարումները: Նշվում է, որ սնանկության ճանաչումը չի խանգարում ֆեդերացիային շարունակել աջակցել մարզիկներին և շարունակել աշխատանքը:
Նասարը հունվար ամսին դատապարտվել է 175 տարվա ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել ԱՄՆ հավաքականի մարմնամարզիկների հանդեպ սեռական ոտնձգությունների համար: Ավելի քան 140 մարզիկ, այդ թվում` օլիմպիական չեմպիոններ Սիմոնա Բեյլսը, Ալեքսանդրա Ռեյսմանը, Գաբրիելլա Դուգլասը և Մաքեյլի Մարոնին մեղադրանք են ներկայացրել նրա դեմ: Տուժածների մեծ մասը եղել են անչափահասներ:

