Անգլիական «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Ջերդան Շաքիրին խոսել է բրազիլացի ֆուտբոլի լեգենդներից Ռոնալդոյի մասին։
«Ռոնալդոն ինձ շատ էր դուր գալիս, նա միանգամայն զարմանալի խաղաոճ ուներ: Նա իմ իսկական կուռքն էր: 2002 թվականին ես նույնիսկ նրա հայտնի սանրվածքն էի արել: Դպրոցում բոլորը շոկի էին ենթարկվել, բայց ես պաշտում էի Ռոնալդոյին:
Կցանկանայի մի օր ծանոթանալ նրա հետ: Ես երբեք չեմ փորձել կրկնօրինակել նրան, քանի որ յուրաքանչյուր խաղացող իր ունիկալ առանձնահատկություններն ու տաղանդը ունի: Բայց այն ժամանակ ես պարզապես հիացած էի Ռոնալդոյով:
Երբ Բրազիլիան աշխարհի 1998 թվականի առաջնության եզրափակչում պարտվեց Ֆրանսիային, ես լաց էի լինում», – Շաքիրիի խոսքերը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը: