ՀՀ վարճապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է տարածել իր Facebook-ի էջում: Տեսանյութը հակաճգնաժամային 5-րդ միջոցառման մասին:
Աջակցություն 2-ից մինչև 50 աշխատակից ունեցող տնտեսվարողներին․ հակաճգնաժամային 5-րդ միջոցառում
Կառավարությունը միանվագ դրամական աջակցություն է տրամադրում 2-ից մինչև 50 աշխատակից ունեցող տնտեսվարողներին։ Դրա չափը կախված է շահառուի հայտարարագրած աշխատողների թվից և մեկ ամսվա աշխատավարձային ֆոնդի մեծությունից։
Մոտ 4000 տնտեսվարող արդեն օգտվել է այս միջոցառումից, ընդհանուր ավելի քան 593 մլն դրամ։