fbpx
Սպորտ

Հայտնի է, թե որքան կարժենա ՄՕԿ-ի համար օլիմպիական խաղերի տեղափոխումը

Տոկիոյի օլիմպիական խաղերը 2021 թ․ տեղափոխման ծախսերը ՄՕԿ –ի համար կարժենան մի քանի հարյուր միլիոն դոլար: Այս մասին հայտարարել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը ՝ welt.de –ին։ Դեռ հաշվարկ չի կատարվել, բայց փաստ է , որ լրացուցիչ մեծ ծախսեր կառաջանան:

ՄՕԿ-ը տևական ժամանակ չէր համաձայնում հետաձգել խաղերը, հիմնականը` ֆինանսական կորուստների պատճառն էր։ Ամենամեծ վնասը հասցվել է Ճապոնիային։ Ադ երկիրը նախապատրաստության վրա ծախսել է ավելի քան 12 միլիարդ դոլար:

Ըստ փորձագետների, խաղերի տեղափոխումը գովազդատուների համար կարժենա ավելի քան 1 միլիարդ դոլար: Ազգային օլիմպիական կոմիտեների և մասնակից երկրների ֆինանսական կորուստները դեռ պետք է հաշվարկել:

Խաղերը տեղափոխելու պայմանավորվածության համար ընդամենը երեք օր է պահանջվել, իսկ նոր ժամկետների ընդունման համար ՝ վեց օր։ Հարցերի լուծմանը աջակցել է առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Առաջնահերթությունը տրվել է մարզիկների և խաղերում ներգրավված անձանց առողջության պահպանմանն ու կորոնավիրուսի տարածման խոչընդոտմանը:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ