ՊՍԺ-ի նախկին հարձակվող Պեդրու Պաուլետան խոսել է «Ատելտիկոյի» ֆուտբոլիստ Ժոաու Ֆելիշի մասին։
«Ֆելիշը տաղանդավոր երիտասարդ է, ով կարող է մեծ նվաճումների հասնել: Նրա խաղային ձեռագիրը նման է Ռուի Կոշտային: Ֆելիշը լավ է տեսնում խաղադաշտը և կատարում է իրավիճակը սրող փոխանցումներ:
Միայն մնում է, որ նա չբախվի ժամանակակից ֆուտբոլիստների գլխավոր խնդրին՝ «փողային տենդին»: Երբ դու երիտասարդ ես, դա բավական իրատեսական զարգացում է:
Ֆելիշը տաղանդ է, բայց դեռ ֆուտբոլային աստղ չէ», – ասել է Պաուլետան: