Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հայտարարել է, որ Արցախում կորոնավիրուսով վարակված 6 պացիենտներից երկուսն արդեն ապաքինվել են։
Պետնախարարը հայտնել է, որ Արցախում անցկացվել է 75 թեստ և 3 օջախներից 1-ը հայտնաբերվել է: Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ մոտ օրերս որոշ սահմանափակումներ կարող են հանվել։
«Դա խոսում է այն մասին, որ մոտ օրերս որոշ սահմանափակումներ կարող են հանվել: Հավելյալ ախտահանիչ աշխատանքներ կկատարվեն»,- նշեց պետնախարարը:
Պետնախարարը նաև հայտնել է, որ Արցախում մեկուսացված բոլոր քաղաքացիները մեկ ամսվա համար մթերքների պաշար են ստացել: