fbpx
Հասարակություն

Արցախի 27 քաղաքացիների թեստերը բացասական են եղել

Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ում գրառում է կատարել և հայտնել է, որ ՀՀ-ից ստացվել են 27 քաղաքացինների կորոնավիրուսային հիվանդության թեստերի արդյունքները:

Շտաբը մասնավորապես գրել է.

«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունից ստացվել են ևս 27 քաղաքացիների՝ նոր կորոնավիրուսի թեստավորման արդյունքները: Այս քաղաքացիների մոտ նույնպես վարակը չի հաստատվել:

Տեղեկացնենք, որ թեստավորված քաղաքացիների մեծ մասը նախօրեին հանրապետական բժշկական կենտրոնում հաստատված դեպքի (բուժաշխատող) հետ շփման շրջանակից են՝ ընտանիքի անդամներ, գործընկերներ, ինչպես նաև մի խումբ քաղաքացիներ, որոնք տարբեր ախտանիշներով դիմել էին բուժհաստատություններ և թեստավորվել:

Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այս 27 քաղաքացիներից բացի, օրվա ընթացքում թեստավորվել էին ևս 28 քաղաքացիներ: Այսինքն՝ ընդհանուր առմամբ, այսօրվա ընթացքում ստացվել է 55 թեստավորման արդյունք: Բոլորի դեպքում էլ վարակը չի հաստատվել:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ, Արցախում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակման 7 դեպք, որոնցից երկուսը բուժվել են:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար ևս մեկ անգամ կոչ ենք անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»:

https://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.104748431165946/129394938701295/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ