fbpx
Հասարակություն

Հ1-ից արտահոսք չի եղել. Հեռուստաընկերության հայտարությունը

Հանրային հեռուստաընկերությունը Facebook-ում հայտարարություն է տարածել` Նիկոլ Փաշինյան ուղիղ հեռարձակման ժամանակ եթեր չգնացած կադրերի արտահոսքի մասին:

Հ1-ը մասնավորապես գրել է.

«Հարգելի հեռուստադիտողներ,
ցանկանում ենք տեղեկացնել, որ համացանցում շրջանառվում են ՀՀ վարչապետի ելույթի տեխնիկական փորձից կադրեր, որոնք արվել և արվում են բոլոր ուղիղ եթերներից առաջ և նախատեսված չեն հեռարձակման համար: ՀՀ Կառավարության հորդորով՝ Հանրային հեռուստաընկերությունն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են նշված հեռուստաընկերությունները.

1. Արմենիա ԹիՎի
2. Շանթ
3. Միր
4. Հ2
5. ԱՐ
6. Կենտրոն
7. Երկիր Մեդիա
8. 5-րդ ալիք

Բոլոր վերահեռարձակող հեռուստաընկերությունները եթերին նախապատրաստվելու համար ստանում են այդ տեխնիկական տեսաազդանշանը՝ ուղիղ եթերի հեռարձակմանը նախապատրաստվելու համար: Այսինքն ՀՀ Վարչապետի եթերը վերահեռարձակող բոլոր հեռուստաընկերություններն էլ ստացել են այդ տեխնիկական տեսաազդանշանը: Հանրային հեռուստաընկերությունից որևէ տեսանյութի արտահոսք չի եղել»:

https://www.facebook.com/ArmPublicTV/photos/a.285856124855194/2899226750184772/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ