Հոնկոնգի հեռուստահեռարձակման ցանցը լուրեր է տարածել Հյուսիսային Կորեայի առաջնոր Կիմ Չեն Ընի մահվան մասին:
Նման հայտարարություն է արել ցանցի փոխտնօրենը` հղում տալով «շատ հուսալի աղբյուրի»։
Բացի այդ ժամեր առաջ ճապոնական Shukan Gendai ամսագիրը հայտնել էր, որ Կիմ Չեն Ընը «վեգետատիվ վիճակում է»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի էր դարձել, որ ԿԺԴՀ առաջնորդը առողջական լուրջ խնդիրներ ունի և նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:
Այս մասին տեղեկանում ենք New York Post-ից: