ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Դեսպանությունը հայտնում է, որ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի հետևանքով կորցրել աշխատանքն ու հայտնվել դժվար կացության մեջ։
«Ինչպես շինարարական, այնպես էլ հարակից ոլորտներում աշխատանքի կարիք ունեցող անհատները, խմբերը կարող են իրենց տվյալներն ուղարկել հետևյալ էլ․ հասցեին՝ [email protected]։ Անհրաժեշտ է նամակում նշել անուն, ազգանունը, խմբի պարագայում՝ անդամների թիվը, մասնագիտացումը (օր․՝ ճանապարհային շինարարություն), հետադարձ կապի ապահովման համար հեռախոսահամարը։
Միևնույն ժամանակ թափուր աշխատատեղեր առաջարկող գործատուները (տարաբնույթ ոլորտներում) կարող են մեզ հետ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ + 7 (966) 118-89-84»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/armembrus/photos/a.380124472372696/1102236266828176/?type=3&theater