Յուրգեն Կլոպը խոսել է Ջորդան Հենդերսոնի մասին, ասելով, որ անգլիացին արժանիորեն է փոխարինել Սթիվեն Ջերարդին:
«Ես կարծում եմ, որ Հենդերսոնը հիանալի ֆուտբոլիստ է: Նա մեր ավագն է ու փայլուն որակներ ունի: Եթե գիրք գրեի նրա մասին, այն կազմված կլիներ 500 էջից:
Նա ինձ մոտ մի շարք դրական հույզեր է արթնացնում:
Ջերարդին փոխարինելը ամենաբարդ աշխատանքն է ֆուտբոլում վերջին 500 տարվա ընթացքում: Մարդիկ մտածում են, եթե ավագը Ջերարդը չէ, ուրեմն ինչ-որ բան այն չէ, սակայն Հենդերսոնը հիասքանչ է կատարում իր պարտականությունները: Պետք է հպարտանանք նրանով»,- Կլոպի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:

