Սթիվեն Ջերարդ

  • Բարի Ֆերգյուսոն․ «Ռեյնջերս»-ի ժառանգությունը, առաջնորդումը և ապագան

    Բարի Ֆերգյուսոն․ «Ռեյնջերս»-ի ժառանգությունը, առաջնորդումը և ապագան

    Բարի Ֆերգյուսոնի ազդեցությունը «Ռեյնջերս»-ում շարունակում է մնալ առանցքային, հատկապես երբ ակումբը կանգնած է գլխավոր մարզչի փոփոխության շեմին։ Սթիվեն Ջերարդի վերադարձի հավանականության ֆոնին, Ֆերգյուսոնի ժառանգությունն ու առաջնորդումը շարունակում են ձևավորել ակումբի չափանիշները։

  • Պաշտոնական․ Վան Բրոնկհորստը՝ Ռեյնջերսի գլխավոր մարզիչ

    Պաշտոնական․ Վան Բրոնկհորստը՝ Ռեյնջերսի գլխավոր մարզիչ

    Սթիվեն Ջերարդի հեռանալուց հետո շոտլանդական «Ռեյնջերսի» գլխավոր մարզչի պաշտոնը թափուր էր մնացել։ Սակայն արդեն հայտնի է դարձել, որ «Ռեյնջերսի» ղեկը ստանձնում է հոլանդական ֆուտբոլի աստղերից Ջովանի վան Բրոնկհորստը, որը նախկինում հաջողությամբ մարզել է «Ֆեյենորդը»։ Այս մասին տեղեկանում ենք շոտլանդական ակումբի մամուլի ծառայությունից։ Նշենք, որ Բրոնկհորստը նախկինում որպես ֆուտբոլիստ հանդես է եկել «Ռեյնջերսում»։

  • Սթիվեն Ջերարդը նշանակվեց Ասթոն Վիլայի գլխավոր մարզիչ

    Սթիվեն Ջերարդը նշանակվեց Ասթոն Վիլայի գլխավոր մարզիչ

    Սթիվեն Ջերարդը նշանակվեց «Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ։ Գործարքի մանրամասները պաշտոնապես դեռ չեն հստակեցվել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 41-ամյա մասնագետը բիրմինգեմյան ակումբի հետ 2.5 տարվա պայմանագիր է կնքել։ Հաղորդվում էր նաև, որ Ջերարդը կդառնա «Ասթոն Վիլայի» պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիչը։  

  • Ջերարդը վերադարձավ Անգլիայի Պրեմիեր Լիգա (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Ջերարդը վերադարձավ Անգլիայի Պրեմիեր Լիգա (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Անգլիական ֆուտբոլի լեգենդներից Սթիվեն Ջերարդը վերադարձել է Անգլիայի Պրեմիեր Լիգա, բայց այս անգամ արդեն որպես մարզիչ։ Նա գլխավորել է ԱՊԼ-ում հանդես եկող «Ասթոն Վիլան»։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, որ Ջերարդը մինչ այս մարզում էր շոտլանդական «Ռեյնջերսը»։ Welcome to Aston Villa, Steven Gerrard. pic.twitter.com/MF8n9CPaYW — Aston Villa (@AVFCOfficial) November 11, 2021

  • Լեգենդար Ջերարդը Ալաշկերտին կոչել է՝ ուժեղ թիմ

    Լեգենդար Ջերարդը Ալաշկերտին կոչել է՝ ուժեղ թիմ

    Այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին, մեկնարկելու է «Ալաշկերտ» – «Ռենջերս» դիմակայության առաջին հանդիպումը։ Հայկական ակումբի մրցակցի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը նախախաղային ասուլիսի ժամանակ խոսել է նաև «Ալաշկերտի» մասին։ «Պետք է մտածենք վաղվա խաղի մասին, որում մրցելու ենք իսկապես ուժեղ թիմի դեմ։ Պետք է մտածենք այս խաղում դրական արդյունքի հասնելու համար։ Մենք ևս ուժեղ թիմ ունենք, ու…

  • Եվրոպա Լիգա․ Ալաշկերտը վերջին նախախաղային մարզումն անցկացրեց Գլազգոյում

    Եվրոպա Լիգա․ Ալաշկերտը վերջին նախախաղային մարզումն անցկացրեց Գլազգոյում

    Հայաստանի առաջնության չեմպիոն «Ալաշկերտն» իր վերջին նախախաղային մարզումն է անցկացրել Գլազգոյի «Այբրոքս» մարզադաշտում։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի Facebook-ի էջից։ Հիշեցնենք, որ Եվրոպա Լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆի շրջանակներում հայկական ակումբը մրցելու է Գլագոյի «Ռենջերսի» հետ, որը մարզում է լեգենդար Սթիվեն Ջերարդը։ Սա դիմակայության առաջին հանդիպումն է ու այն սկսվելու է Երևանի ժամանակով 23:00-ին։ Դիմակայությունում հաղթելու…

  • Լիվերպուլը պետք է կանգնեցնի Կլոպի արձանը․ Ջերարդ

    Լիվերպուլը պետք է կանգնեցնի Կլոպի արձանը․ Ջերարդ

    Սթիվեն Ջերարդն առաջարկել է «Լիվերպուլի» ղեկավարությանը կանգնեցնել թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի արձանը։ «Աշխարհում կան շատ լավ մարզիչներ, սակայն Յուրգեն Կլոպն, իրոք լավագույնն է: Նա իսկական ֆուտբոլային հեղափոխություն իրականացրեց «Լիվերպուլում»: Ճանաչելով Յուրգենին՝ գիտեմ, որ նա դեմ կլինի այս առաջարկին, սակայն «Լիվերպուլը» պետք է «Էնֆիլդ» ստադիոնի շրջակայքում կանգնեցնի Կլոպի արձանը», – Ջերարդի խոսքերը փոխանցում է The…

  • Ջերարդը գիտեր բացարձակապես ամեն ինչ․ Զիդան

    Ջերարդը գիտեր բացարձակապես ամեն ինչ․ Զիդան

    «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Սթիվեն Ջերարդի մասին։ «Ժամանակին Ջերարդը լավագույն կիսապաշտպանն էր աշխարհում: Շատ քիչ խաղացողներ կան, ովքեր գիտեն, թե ինչպես պետք է հանդես գան կիսապաշտպանության կենտրոնում: Ջերարդը մեկն էր նրանցից, ով գիտեր բացարձակապես ամեն ինչ», – Զիդանի խոսքերը մեջբերում է Goal․com-ը:  

  • Նոր պայմանագիր՝ Ջերարդի և Ռեյնջերսի միջև

    Նոր պայմանագիր՝ Ջերարդի և Ռեյնջերսի միջև

    Սթիվեն Ջերարդը կշարունակի պաշտոնավարումը «Ռեյնջերս»-ում որպես գլխավոր մարզիչ: Նա նոր պայմանագիր է կնքել շոտլանդական ակումբի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի Twitter-ի էջը։ «Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստի և ակումբի միջև կնքված նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը: 🗣️"But once you are in it, you realise the magnitude of the club worldwide – it's an institution…

  • Ինձ դուր է գալիս Մեսսին, բայց Վիրջիլն ավելի կայուն էր․ Ջերարդ

    Ինձ դուր է գալիս Մեսսին, բայց Վիրջիլն ավելի կայուն էր․ Ջերարդ

    Շոտլանդական «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը իր աջակցությունն է հայտնել «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկին։ Վերջինս հավակնում է «Ոսկե գնդակ» մրցանակին: «Նա արժանի էր այս մրցանակին: Ինձ դուր է գալիս Մեսսին, բայց այս տարի Վիրջիլն ավելի կայուն էր: Նա առաջնորդեց «Լիվերպուլին» Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակում»,-ասել է նա։ Նշենք, որ «Ոսկե գնդակ»-ի մրցանակակիրը հայտնի կդառնա դեկտեմբերի…

  • Ջերարդը մերժել է ԱՊԼ-ում հանդես եկող թիմի առաջարկը

    Ջերարդը մերժել է ԱՊԼ-ում հանդես եկող թիմի առաջարկը

    Անգլիական «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդը, ով այժմ գլխավորում է շոտլանդական «Ռեյնջերսը», մերժել է «Նյուքասլի» գլխավոր մարզիչը դառնալու առաջարկը: Ինչպես տեղեկացնում Mirror պարբերականը՝ ակումբի նախագահ Մայք Էշլին անձամբ է հետաքրքրված մասնագետին ակումբ հրավիրելով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջերարդը հրաժարվել է գլխավորել «Դերբի Կաունտին» այն բանից հետո, երբ թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը նշանակվեց Լոնդոնի…

  • Եթե գիրք գրեի Հենդերսոնի մասին, այն կազմված կլիներ 500 էջից․Կլոպ

    Եթե գիրք գրեի Հենդերսոնի մասին, այն կազմված կլիներ 500 էջից․Կլոպ

    Յուրգեն Կլոպը խոսել է Ջորդան Հենդերսոնի մասին, ասելով, որ անգլիացին արժանիորեն է փոխարինել Սթիվեն Ջերարդին: «Ես կարծում եմ, որ Հենդերսոնը հիանալի ֆուտբոլիստ է: Նա մեր ավագն է ու փայլուն որակներ ունի: Եթե գիրք գրեի նրա մասին, այն կազմված կլիներ 500 էջից: Նա ինձ մոտ մի շարք դրական հույզեր է արթնացնում: Ջերարդին փոխարինելը ամենաբարդ աշխատանքն է…