ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ում գրառում է կատարել: Խոսնակը նոր տեղեկատվություն է հայտնում ՀՀ-ում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի և մահվան դեպքերի վերաբերյալ: Խոսնակը հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացել է 4 մարդ:
«Մայիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2507 դեպք, որոնցից 1071-ն` առողջացած, 39-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 24942 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 121 նոր դեպք և 36 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (կին), 83 (տղամարդ), 66 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,-գրել է Նիկողոսյանը:
https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2561310157304095?__xts__[0]=68.ARDz8BXYfrhfnFQsqKdAmmB-81Ncj9ujcIEeFIgp8Wyjlyr0bgBNk1yDHzDjvoI2HwE8jPHxmWUn1g_emC6tIcFSaSWYq5GRLUJHkwF7vfPtbnKV9udgJ3f3UYv974pMW2a2ZYhNqrrYcvgCDxo8xzhG_MT4VYhUVYTViLcleRrODx6OU8ZLu20_88VGcIsPTf7QY80_sDpbWSDbUX61IqSKoHeeEQeYullLjSSQ1eOXRnFaawOhkALFp6cHzCJsYvRLLW0bSi0t8sZKVS85x9-K4mvD5gxRZFQ3EgYLUPbworGns2GQ2mbkYcYy9n6HQqUfNpIkNR1KoYC4bXKWehAjDyU&__tn__=-R