Գերմանական «Բավարիայի» ֆուտբոլիստներ Ջոշուա Կիմիխն ու Լեոն Գորեցկան կորոնավիրուսի դեմ պայքարի համար նվիրաբերել են 4 միլիոն եվրո։
Այս մասին հայտնում է Kicker-ը։
Ֆուտբոլիստները նաև հարթակ էին ստեղծել, որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող էր իր լուման ներդնել հանուն կորոնավիրուսի դեմ պայքարի։
Նշվում է, որ ավելի քան 3500 մարդ միացել է նախաձեռնությանը։