fbpx
Խորհրդարան

ՀՀ ԱԺ նախագահը նամակներ է ստանում տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարներից

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն աշխարհում բռնկված նոր տիպի կորոնավիրուսային համավարակի արդյունքում ստեղծված միջազգային իրավիճակի և տարբեր երկրների իշխանությունների արձագանքի վերաբերյալ նամակագրային կապի մեջ է գտնվում մի շարք երկրների խորհրդարանների իր գործընկերների հետ, հայտնում են ԱԺ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ԱԺ նախագահը նամակներ է ստացել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից, ՉԺՀ ԺՆՀԺ մշտական կոմիտեի նախագահ Լի Չժանշուից, Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյից, Բելգիայի Սենատի նախագահ Սաբին Լարյուելից և Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պատրիկ Դըվալից, Սինգապուրի խորհրդարանի խոսնակ Թան Չուան-Ջինից և Չիլիի Սենատի նախագահ Ադրիանա Մունյոսից:

Միրզոյանի գործընկերները բարձր են գնահատել Հայաստանի հետ ունեցած երկկողմ հարաբերությունները։ Նրանք մատնանշել են համավարակի պայմաններում համագործակցության, տեղեկատվության ու փորձի փոխանակման և մշտական կապի պահպանման կարևորությունն ու ընդգծել խորհրդարանական դիվանագիտության դերը թե՛ նոր կորոնավիրուսի շրջանում, թե՛ դրան հաջորդող ժամանակահատվածում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ