Հայտնի է դարձել, թե երբ է իռլանդացի մարզիկ Քոնոր ՄաքԳրեգորը պատրաստվում անցկացնել հաջորդ մենամարտը: Դա կարող է տեղի ունենալ հուլիսին: Այս տեղեկությունը հայտնել է մարզիկի անձնական մենեջեր Օդի Ատարան։
ՄաքԳրեգորը իր վերջին մենամարտը անցկացրել էր UFC 246 մրցաշարի շրջանակներում, որտեղ առաջին տուրում նոկաուտով հաղթեց ամերիկացի Դոնալդ Քերոնին:
UFC-ն այս ամիս կանցկացնի մի շարք մրցաշարեր, որոնցից առաջինը տեղի կունենա մայիսի 10-ին: Երեկոյի մարտում կպայքարեն միմյանց հետ ամերիկացիներ Տոնի Ֆերգյուսոն և Ջասթին Գաեթջեն:
Աղբյուրը՝ sport.ru