Մայիսի 7-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում, այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Նշվում է, որ տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 24 տրանսպորտային միջոց։
Ըստ աղբյուրի՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար 8 մեքենայի վարորդի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, 6 մեքենայի դիմապակիները թույլատրելիից մուգ էին, 2-ը գտնվում էին հետախուզման մեջ, ևս 2 մեքենայի խլացուցիչ վերասարքավորված էր աղմուկով երթևեկելու համար, 1 տրանսպորտային միջոցի վրա տեղադրված էր ժամկետանց համարանիշ, իսկ 2-ի համարանիշերը փոխարինված էին։
Ոստիկանությունից հայտնում են, որ բոլոր օրինախախտների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։