ԱՄՆ-ում հազարավոր չվերթներ են չեղարկվել եղանակային պայմանների պատճառով

Հրապարակող՝

,

ԱՄՆ-ում հազարավոր չվերթներ են չեղարկվել եղանակային պայմանների պատճառով

ԱՄՆ-ում նոյեմբերի 30-ին անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեղարկվել կամ հետաձգվել է առնվազն 8000 չվերթ։ FlightAware մասնագիտացված հարթակի տվյալներով՝ հետաձգվել է 7460 չվերթ, իսկ 664 թռիչք ամբողջությամբ չեղարկվել է։ Օդերևութաբաններն ավելի վաղ նախազգուշացրել էին ձնառատ և ցուրտ եղանակի մասին, որը ազդել է մի շարք նահանգների վրա։

Չվերթների ամենամեծ թվով ուշացումներ և չեղարկումներ գրանցվել են Բոստոնի, Դետրոյթի, Մինեապոլիսի, Նյու Յորքի և Չիկագոյի օդանավակայաններում։ Այս իրավիճակը լուրջ խնդիրներ է առաջացրել ուղևորների համար, ովքեր ստիպված են եղել փոխել իրենց ծրագրերը։ CBS News-ի հաղորդմամբ՝ նման եղանակային պայմանները կարող են շարունակվել նաև առաջիկա օրերին։

 

Ամենաթարմ