Սամվել Կարապետյանի նոր բիզնեսը Մոսկվայում

Հրապարակող՝

Սամվել Կարապետյանի նոր բիզնեսը Մոսկվայում

Ամենադիտվածներ

Սամվել Կարապետյանն արդեն ավելի քան հինգ ամիս կալանավորված է Հայաստանում։ Սակայն դա չի խանգարել, որ նրա բիզնես գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում շարունակի ընդլայնվել։

Նոյեմբերի 29-ին Մոսկվայում տեղի ունեցավ Avenue Sever գերժամանակակից առևտրի կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը։ Այս կենտրոնը, որը զբաղեցնում է 114 հազար քառակուսի մետր տարածք, համարվում է Մոսկվայի խոշոր առևտրային համալիրներից մեկը։

Avenue Sever-ում ներկայացված են բազմաթիվ հայտնի ապրանքանիշեր, որոնք ճանաչված են ինչպես ռուսական, այնպես էլ հայ սպառողների շրջանում։ Դրանց թվում են Cinema Star կինոթատրոնների ցանցը, the Бык ռեստորանը, ինչպես նաև հագուստի և սպորտային ապրանքների լայնորեն ճանաչված բրենդները՝ Zarina, Ostin, Спортмастер, SELA և այլ բրենդեր։ «Տաշիր» խմբի այս նոր նախագիծը ընդգծում է Սամվել Կարապետյանի ազդեցիկ ներկայությունն ու զարգացող ներդրումային ռազմավարությունը ռուսական շուկայում։

Ամենաթարմ