fbpx
Աշխարհ

Պուտինը հանձնարարել է զրոյացնել կորոնավիրուսից տուժած փոքր և միջին բիզնեսի հարկերը

Meduza-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է զրոյացնել կորոնավիրուսից տուժած փոքր և միջին բիզնեսի՝ երկրորդ եռամսյակի համար բոլոր հարկերը։

Պուտինը հայտնել է, որ զբաղվածության աջակցության հարցով վարկային նոր ծրագրի մասին, որից կարող են օգտվել կորոնավիրուսից ամենից շատ տուժած ճյուղերը: Եթե ձեռնարկությունը վարկային ծրագրի գործողության ժամկետի ընթացքում պահպանի զբաղվածությունը 90% մակարդակում, ապա կզրոյացվեն վարկերն ու տոկոսները: 80% մակարդակում զբաղվածության պահպանման դեպքում կզրոյացվի վարկերի և տոկոսների կեսը:

Բացի այդ, ՌԴ նախագահը  հանձնարարել է վերադարձնել ինքնազբաղվածների ամբողջ եկամտահարկը, որը նրանք վճարել են 2019-ին, և նրանց տրամադրել հարկային կապիտալ մեկ ԱՎՆՉ-ի չափով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ