ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է իր ապագայի մասին:
Նա հայտնել է, որ ապատեղեկատվություն են լրագրողների տարածած այն տեղեկությունները, որ ինքը ցանկանում է լքել Փարիզը:
«Չեմ պատրաստվում լքել Փարիզը, դրանք լրագրողների երևակայության արդյունքն են: ՊՍԺ-ն հրաշալի ակումբ է, որտեղ ես ինձ հարմարավետ եմ զգում»,- ասել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ վերջերս լուրեր էին շրջանառվում, որ Նեյմարը պատրաստ է կորցնել աշխատավարձի 50 տոկոսը միայն թե տեղափոխվի «Բարսելոնա»:
Այս մասին հայտնում է Goal-ը