Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այցելել է Սարալանջ համայնքի նորարարական տեխնոլոգիաներով աշխատող խոզաբուծարան, հայտնում են Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից։
Նշվում է, որ խոզաբուծարանում աշխատանքային պրոցեսը կազմակերպվում է միջզգային նոր մեթոդների օգտագործմամբ։
Նոր մոտեցումներով ու առաջադեմ ծրագրերով է գործարարը սկսել աշխատանքները, Շիրակի մարզպետին վստահեցնում է, որ ցանկանում է բոլորին ցույց տալ, որ անասնապահությունը շահութաբեր աշխատանք է։
Ըստ աղբյուրի՝ Խոզաբուծարանում հոտ չկա, տարածքն էլ մաքուր է։
Շիրակի մարզպետը շրջել է տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին, լսել առաջիկա ծրագրերի մասին։ Նորարական մոտեցումներով է աշխատում նաև Սարալանջում բացված ձկնաբուծարանը։
Տիգրան Պետրոսյանը կարևորել է մարզի համայնքներում այսօրինակ գաղափարները կյանքի կոչելն ու հույս հայտնել, որ օրինակները վարակիչ կլինեն մյուս համայնքների ու նախաձեռնող անհատների համար։