Cyprus Mail-ի տեղեկություններով Թուրքիան թույլ չի տվել, որ իր օդային տարածքով Չինաստանից բուժսարքավորումներով ինքնաթիռը թռչի։ Ինքնաթիռը պետք է 13։30 վայրէջք կատարեր Լառնակայում, սակայն վերաուղղվել է Մոսկվա։
«Թուրքիան օդաչուին թույլ չի տվել մուտք գործել իր օդային տարածք` Կիպրոս հասնելու համար, ինչի արդյունքում նա փոխել է ուղղությունը, քանի որ բավարար քանակի վառելիք չի ունեցել, որպեսզի հասնի Կիպրոս: Օդաչուն փոխել է ուղղությունը և ուղևորվել մոսկովյան օդանավակայան, որտեղ վայրէջք կկատարի, որպեսզի լիցքավորվի»,- ասել է տրանսպորտի նախարար Յանիս Կարուսոսը:
Նշենք, որ ինքնաթիռը փոխադրում է 36 տոննա սարքավորում: Այն կառավարության կողմից ապահովագրվել է Չինաստանից սարքավորումներ մատակարարելու համար: