ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Պարետը հայտնել է, որ մայիսի 14-ին պարետատան կազմակերպած երրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը, ներառյալ՝
«Բժշկական պաշտպանիչ դիմակներ, արտահագուստ, ձեռնոցներ և ակնոցներ
Դեղամիջոցներ և լաբորատոր հումք կորոնավիրուսի աշխտորոշման թեստեր պատրաստելու համար
Ախտահանման սարքեր ու միջոցներ
Մոնիտորներ, մաքուր օդի մատակարարման սարքեր
Արհեստական շնչառության և թթվածնի սարքեր
Խմբաքանակի մեծ մասը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին:
Հայաստան են փոխադրվել նաև ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի միջոցով ԵՄ և այլ միջազգային դոնորների նվիրատվությամբ ձեռք բերված, ՉԺՀ պետական մարմինների՝ ԱԳՆ-ի, Պեկինի և Սիանի քաղաքապետարանների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների նվիրաբերած բժշկական պարագաներն ու սարքավորումները»,- ասված է պարետի գրառման մեջ։
https://www.facebook.com/2079323389038737/posts/2479416639029408/