Իսրայելի բանակը հունվարի 21-ին հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող իրանական օբյեկտներին, որոնք դարձել են նախօրյակին Իսրայելի տարածքի հրթիռակոծման պատասխանը: Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են զինապահաստների, հետախուզության ուժերի օբյեկտի, վարժական ճամբարի և հակաօդային պաշտպանության համակարգերի վրա: Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
«Սիրիայի տարածքից գործող «Ալ Քուդս» (հատուկ նշանակության ուժեր) իրանական ուժերը Սիրիայի տարածքից «երկիր-երկիր» դասի հրթիռ են արձակել Գոլանի բարձունքների վրա Իսրայելում, որը կալանվել է ՀՕՊ-ի «Երկաթ գմբեթ» համակարգի կողմից: Ի պատասխան այդ գրոհի Իսրայելի ՌՕՈՒ-ի կործանիչները գիշերվա ընթացքում գրոհել են «Ալ Քուդս»-ի թիրախները Սիրիայում, ինչպես նաև Սիրիայի ՀՕՊ-ի՝ իրենց վրա կրակ բացած հաշվարկների վրա:Реклама 26
Գրոհի են ենթարկվել Սիրիայում «Ալ Քուդս» իրանական ուժերի ռազմական թիրախները, ներառյալ զինապահեստներ, հիմնականում՝ Դամասկոսի օդանավակայանում, իրանական հետախուզության օբյեկտ և իրանական վարժական ճամբար»,- ասված է բանակի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ:
«Իրանը, երեկ կրակ բացելով Իսրայելի տարածքի վրա, հերթական անգամ ապացուցեց Սիրիայում իր հաստատվելու իսկական նպատակները, ինչն սպառնում է Իսրայելի անվտանգությանն ու տարածաշրջանի կայունությանը»,- հայտարարել են իսրայելական բանակում՝ խոստանալով «շարունակել գործել Սիրիայում Իրանի ամրապնդվելու դեմ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: