հրթիռակոծում

  • Գազայի հատվածում իսրայելական հրթիռակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 139-ի

    Գազայի հատվածում իսրայելական հրթիռակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 139-ի

    Գազայի Առողջապահության նախարարությունը հայտնում է՝ ավելի քան 139 մարդ՝ նրանց թվում 39 անչափահաս է զոհվել, ավելի քան 1000-ը վիրավորվել է Իսրայելի կողմից Գազայի հատվածի հրթիռակոծության ժամանակ։ Մայիսի 10-ից իսրայելական բանակը Գազայի հատվածում չի դադարեցնում հրթիռակոծությունը: Դրանք հաջորդել են Արևելյան Երուսաղեմում Ալ Ակսա մզկիթում տեղի ունեցած անկարգություններին: Կոնֆիկտը սկսվել էր իսրայելական դատարանի որոշումից հետո, որով Շեյխ…

  • Հրթիռակոծվել է Էրբիլի միջազգային օդանավակայանը

    Հրթիռակոծվել է Էրբիլի միջազգային օդանավակայանը

    Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Իրաքյան Քուրդիստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ապրիլի 14-ի գիշերը հրթիռակոծվել է Իրաքի հյուսիսում Քուրդիստանի ինքնավարության կենտրոն, մայրաքաղաք Էրբիլի միջազգային օդանավակայանը: Օդանավակայանը հարձակման է ենթարկվել առնվազն մեկ հրթիռով, սակայն դեռևս հայտնի չեն հարձակման պատասխանատուները: Միջադեպի կապակցությամբ հետաքննությունն է սկսվել:  

  • Ստեփանակերտում զոհվել է քաղաքացիական 3 անձ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Ստեփանակերտում զոհվել է քաղաքացիական 3 անձ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Արցախի ԱԻՊԾ-ի Facebook-ի պաշտոնական էջում լուսսանկարներ է տեղադրել, որին կից գրել է․ «Արցախի դեմ ադրբեջանաթուրքական վայրագությունը շարունակվում է։ Սա Ստեփանակերտն է հրթիռակոծությունից հետո: Նշենք, որ Արցախի մայրաքաղաքն ամբողջ գիշերվա ընթացքում և լուսադեմին պարբերաբար հրթիռակոծվել է: Հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել են քաղաքացիական 3 անձ: Արցախի փրկարար ուժերը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փլատակների տակից հանել…

  • Գիշերը սահմանին եղել է հարաբերական կայուն-լարված․ հրթիռակոծվել են խաղաղ բնակավայրերը

    Գիշերը սահմանին եղել է հարաբերական կայուն-լարված․ հրթիռակոծվել են խաղաղ բնակավայրերը

    Գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում, հայտնում են Արցախի ՊՆ պաշտոնական կայքից։ Թշնամին շարունակել է, բացի պաշտպանության բանակի դիրքերից, հրթիռահրետանային կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ: Կեսգիշերից հետո թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ սակայն, հանդիպելով բանակային ստորաբաժանումների և կամավորականների կազմակերպված դիմադրությանը…

  • Կադրեր քիչ առաջ հրթիռակոծված Շուշիից (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Կադրեր քիչ առաջ հրթիռակոծված Շուշիից (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը կադրեր է հրապարակել քիչ առաջ հրթիռակոծված Շուշիից։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/365889861284973

  • Քիչ առաջ հակառակորդի թիրախում են հայտնվել Ստեփանակերտ և Շուշի քաղաքները

    Քիչ առաջ հակառակորդի թիրախում են հայտնվել Ստեփանակերտ և Շուշի քաղաքները

    Թշնամական ուժերը շարունակում են հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին: Քիչ առաջ հակառակորդի թիրախում են հայտնվել Ստեփանակերտ և Շուշի քաղաքները: Այս մասին հաղորդում է Արցախի ՊԲ-ն։ Նախնական տվյալներով՝ Ստեփանակերտում կա մեկ վիրավոր: Պատճառված մյուս վնասների չափը ճշտվում է:  

  • Գիշերը մարտերը շարունակվել են․ թշնամին փորձել է Ավետարանոց-Սղնախ հատվածում առաջանալ

    Գիշերը մարտերը շարունակվել են․ թշնամին փորձել է Ավետարանոց-Սղնախ հատվածում առաջանալ

    Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են հարավ-արևմտյան, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում, հայտնում են Արցախի ՊՆ պաշտոնական կայքից։ Մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես հրթիռահրետանային հարվածներ հասցնելով Մարտունի, Շուշի քաղաքներին և Քարին տակ գյուղին: Նշված ուղղությունների վրա աշխատող հակառակորդի կրակային դիրքերին ՊԲ ստորաբաժանումների կողմից հասցվել են թիրախային հարվածներ: Թշնամական ուժերը շուրջ 10…

  • Ստեփանակերտում հրթիռակոծված կենտրոնական շուկան ու բնակելի տունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ստեփանակերտում հրթիռակոծված կենտրոնական շուկան ու բնակելի տունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook-ի պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել, որին կից գրված է․ «Ստեփանակերտում հրթիռակոծվել են կենտրոնական շուկան և մեկ բնակելի տուն»։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/822876871881575?__cft__%5B0%5D=AZUg-aLuahvjNTdMoO_L-dtoaMl9idLGub-0WblmMcEPU8r_Q0iYNNsyWZEacV6MEzybEgkgjyXBAgolYMx-bs8bK0FANxocbGrmNL66BFx6nSbVrSb2WPRS3g3B-AQpHDtMDr758v_8P_-LINI0ZnziGIGCFhhdAtATbXjwLUKN_X-VDMr5mQmvInh4IMLNlyKgkLPLorn3gRifjPesk8Se&__tn__=%2CO%2CP-R

  • Հակառակորդը հրթիռակոծել է Շուշին․ կան վիրավորներ

    Հակառակորդը հրթիռակոծել է Շուշին․ կան վիրավորներ

    ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշաննա Ստեփանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հակառակորդը, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, հրթիռակոծել է նաև Շուշին: Քաղաք Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ»: https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3375177632518373?__cft__%5B0%5D=AZW1vjLyWDIWSHHfYNWOdgqiO-dljEOJJI5vzvyiwLVGtmIPe82JmjCgIMCtSeeJsU3w7dWFVGqtYVkgWFqfuKltreG97o4g9S0uyiUrMQSlrQHyiFszKNbSph6bVxVXDBM&__tn__=%2CO%2CP-R

  • Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը․ ԱԻՊԾ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը․ ԱԻՊԾ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության Facebook-ի իր էջում գրված է․ «Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. Թիրախում դարձյալ քաղաքացիական ենթակառուցվածքներն են. Երեկ, հոկտեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից և կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված համաձայնությունների անվերապահ կատարման պայմանավորվածությունից շատ չանցած, Արցախի մայրաքաղաքը կրկին արթնանում է թշնամու արձակած հրթիռների ձայներից: Առավոտյան ժամը 7:08-ին քաղաքում լսվել են պայթյունի ձայներ:…

  • Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Ավետարանոց գյուղում զոհվել է 1 և վիրավորվել 2 քաղաքացիական անձ

    Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Ավետարանոց գյուղում զոհվել է 1 և վիրավորվել 2 քաղաքացիական անձ

    Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկություն է ստացել, որ ադրբեջանական կողմը, խախտելով հոկտեմբերի 25-ին հաստատված՝ հրադադարի մասին պայմանավորվածությունը, շարունակել է հրթիռակոծել Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակավայրերը: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՄԻՊ-ի գրասենյակից։ Օրվա ընթացքում տևական հրթիռակոծության են ենթարկվել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը, որտեղ մեկ ժամ առաջ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ…

  • Արցախի խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է․ ԱՀ ԱԻՊԾ

    Արցախի խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է․ ԱՀ ԱԻՊԾ

    Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը Facebook-ի իր պաշտոնական էջում գրում է․ «Ժամը 8։00-ից հետո Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է։ Հանրապետության բնակավայրերում մինչ այս ժամը պահպանվում է հումանիտար հրադադարի ռեժիմը»։

  • Ադրբեջանը շարունակել է հրթիռակոծել հայկական բնակավայրերը

    Ադրբեջանը շարունակել է հրթիռակոծել հայկական բնակավայրերը

    Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը: Այս մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Հրետանի է կիրառվել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ: Ընդ որում, թշնամական ուժերը նշանառության տակ են վերցրել ոչ միայն խաղաղ բնակավայրերը, այլև այդ համայնքների հարակից տարածքները՝…

  • Անցած գիշեր հրթիռակոծված Ստեփանակերտը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Անցած գիշեր հրթիռակոծված Ստեփանակերտը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ներկայացրել է կադրեր անցած գիշեր հրթիռակոծված Ստեփանակերտից: Նշվում է, որ թշնամական ուժերը խաղաղ բնակչության վրա կիրառել են սմերչ հրթիռներ: Նյութական վնասները շատ են: Բնակելի թաղամասում վնասվել են առանձնատներ, ավտոմեքենաներ, տնտեսական ու կենցաղային նշանակության օբյեկտներ: