Թուրքիան, ըստ Bloomberg-ի, քննարկում է Ռուսաստանին С-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերը վերադարձնելու հնարավորությունը։ Լրատվամիջոցը հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս հարցը բարձրացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Ըստ աղբյուրների՝ Թուրքիան այս քայլով նպատակ ունի բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ և հնարավորություն ստանալ ձեռք բերել ամերիկյան F-35 կործանիչներ։
Սակայն, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այս հարցը չի եղել Պուտինի և Էրդողանի հանդիպման օրակարգում։ Նա ընդգծել է, որ Մոսկվան չի կարծում, թե С-400 համակարգերի հնարավոր վերադարձի հարցը կարող է ազդել Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վրա։

